Versace-ն եւ Fendi-ն կարող են համատեղ հավաքածու ներկայացնել

19:15   24 սեպտեմբերի, 2021

Versace-ի ստեղծագործական տնօրեն Դոնաթելա Վերսաչեն հավաքածու է պատրաստում, որը ստեղծվել է Fendi-ի դիզայներներ Սիլվիա Վենտուրինի Ֆենդիի եւ Քիմ Ջոնսի հետ։ «Գաղտնի» շոուն տեղի կունենա կիրակի՝ Versace-ի գարուն-ամառ 2022 հավաքածուի ցուցադրությունից երկու օր անց։ Այս մասին հատնում է The Business of Fashion-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Սեպտեմբերի 22-ին նորաձեւության ոլորտի ինսայդերները Դոնաթելա Վերսաչեից սպիտակ-ոսկեգույն հրավիրատոմսեր են ստացել։

Fendi-ի եւ Versace-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Fendi x Versace-ն խոշոր ապրանքանիշերի միակ համագործակցությունը չէ։ Այս տարվա ապրիլին Gucci-ն ցուցադրել է հավաքածուն, որը ստեղծվել է Balenciaga-ի հետ։ Նախորդ ձմռանը Gucci-ն ներկայացրել է The North Face ապրանքանիծի հետ համագործակցության արդյունքը։

Աղբյուրը՝ The Blueprint

Լուսանկարը՝ Rebecca Smeyne/Getty Images



© NEWS.am STYLE