Վլադիմիր Մաշկովը Պետական դումա չի անցել

20:14   24 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովը, որն առաջադրվել էր «Եդինայա Ռոսիա»-ի ցանկով, ընտրությունների արդյունքներով Պետական դումայի պատգամավորի մանդատ չի ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կուսակցությունում իր աղբյուրին։

Կուսակցության անդամին հարց են տվել՝ արդյոք Մաշկովը կարո՞ղ է ընտրությունների արդյունքով մանդատ ստանալ։ «Հերթը Վլադիմիր Լվովիչին չի հասնում»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Մաշկովը Պետական դումայի ընտնրություններում կուսակցության ցանկում ներառված էր Մոսկվայից։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Kinopoisk.ru



© NEWS.am STYLE