Իսպանիայում կողոպտել են հղի Նյուշային

22:12   24 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Նյուշան Instagram-ում պատմել է, որ իրեն թալանել են Իսպանիայում։

Նա նշել է, որ Բարսելոնայում հաճախակի են կողոպուտի եւ գողության դեպքերը։ Արտիստուհին բացատրել է, որ ընտանիքի հետ գնացել է այգի-լաբիրինթոս հանգստանալու։ Վերադառնալով մեքենային նրանք հայտնաբերել են մեքենայի հետեւի կոտրված պատուհան եւ դատարկ բեռնախցիկ։

Գողացել են բոլոր իրերը եւ փաստաթղթերը։ Նյուշայի խոսքով՝ փաստաթղթերը կարելի է վերականգնել, իսկ գողացված իրերը շատ արժեքավոր չեն եղել։ «Մենք միշտ չէ, որ հասկանում ենք, թե ինչ արհեստավարժ կերպով են դա արել։ Մեր ընտանիքի համար, օրինակ, դա խորհրդանշում է ինչ-որ զրոյացում։ Այնքան փաստաթղթեր պետք է նորից ձեւակերպել», - կիսվել է արտիստուհին։

Այժմ երգչուհու ընտանիքն արդեն ժամանակավոր փաստաթղթեր է ձեւակերպել, մշտական փաստաթղթերը կվերականգնեն Մոսկվայում:



© NEWS.am STYLE