Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ

20:34   24 սեպտեմբերի, 2021

Ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած եւ ցեղասպանություն իրագործելու մեջ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների եւ հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։

Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի եւ քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։

Նշենք, որ Hulu հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստանովելի գլխավոր դերասաններն են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը և Մարտին Շորթը։



© NEWS.am STYLE