Նիկա Մինաժի ամուսնու «զոհը» բողոքել է սպառնալիքներից

11:19   25 սեպտեմբերի, 2021

Ջենիֆեր Հաֆը, որը ռեփեր Նիկի Մինաժի ամուսնու՝ Քենեթ Փեթիի կողմից բռնաբարության փորձի զոհ է դարձել, բողոքել է սպառնալիքներից:

Հաֆի խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը դատի է տվել զույգին, նրան բազմաթիվ հեյթերային հաղորդագրություններ են ուղարկում։ TMZ-ը, վկայակոչելով կնոջ փաստաբան Թայրոն Բլեքբերնին, նշում է, որ Ջենիֆերին վիրավորում են, ցանկանում են նրա մահը, ինչպես նաեւ նրա մասին գաղտնի տեղեկություններ են տարածում: Այն մասին փոխանցում է Gazeta.ru-ն։

Փաստաբանն ընդգծել է, որ այդ սպառնալիքները միայն ապացուցում են Ջենիֆերի ճշմարտացիությունը, որը պնդում է, որ նա 1995թ․-ի բռնաբարության փորձից հետո ապրում է մշտական վախի մեջ:

Հաֆն ավելի վաղ դատի էր տվել Մինաժին եւ Պետտիին՝ պնդելով, որ իրենք պարբերաբար անհանգստացրել են իրեն եւ սպառնացել՝ խնդրելով չպատմել միջադեպի մասին. սպառնալիքներ են ստացվել այն բանից հետո, երբ Պետտին եւ Մինաժը սկսել են հանդիպել 2018 թվականին: Կնոջ խոսքով՝ դա իր վրա ուժեղ բացասական ազդեցություն է թողել։

Լուսանկարները՝ Gotham/GC Images/Instagram



© NEWS.am STYLE