Սիլվի Բարկովայի հմայիչ կերպարը

23:29   24 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է բալագույն զգեստ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Սիլվիի կերպարն ամբողւացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից դերասանուհին, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, գրել է․ «Քայլիր թագուհու պես, կամ քայլիր այնպես, կարծես քեզ համար միեւնույն է, թե ով է թագուհին»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Սիլվին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ «Երբ մարդիկ վատ բան են ասում ձեր մասին, ձեզ դատում են՝ կարծես ճանաչում են։ Վատ մի զգացեք, միայն հիշեք, որ շները հաչում են, եթե չեն ճանաչում մարդուն»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE