Մելաձե եղբայրներն իրենց մոր ծննդյան օրը կանանց չեն հրավիրել

13:12   25 սեպտեմբերի, 2021

Կոնստանտին եւ Վալերի Մելաձեների մայրը՝ Նելլին, նշել է ծննդյան օրը։ Նա 87 տարեկան է։ Բայց ընտանեկան տոնին երաժիշտ եղբայրները ներկայացել էին առանց իրենց կանանց՝ Ալբինա Ջանաբաեւայի եւ Վերա Բրեժնեւայի։

Հանդիսության տեսանյութով կիսվել է Վալերիի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Արինան, իր Instagram-ում: Մեծ սեղանի շուրջ հավաքված էր մեծ ընտանիքը։

«Տատիկն 87 տարեկան է, ամուսնության 59 տարին», - գրել է աղջիկը:

Ալբինա Ջանաբաեւան այս երեկոն անցկացրել է ռադիոկայաններից մեկում: Հայտնի է, որ նրա հետ չեն շփվում Վալերի Մելաձեի դուստրերը։

«Մի կողմից, ինչ պետք է անեն այնտեղ, որտեղ հավաքվել է ամբողջ մեծ ընտանիքը։  Մյուս կողմից, այնուամենայնիվ, դա ընտանիք է, իսկ Ջանաբաեւան եւ Բրեժնեւան պաշտոնապես նրանց կանայք են: Սե լա վի (սա է կյանքը, խմբ․)։ Դուք կարող եք Ձեզնով անել ինչ-որ մեկի ամուսնուն, բայց կարո՞ղ ես դառնալ կին, որը կընդունի ընտանիքը։ Փաստ չէ», - իր բլոգում ասել է Լենա Միրոն։

Աղբյուրը՝  5 канал



© NEWS.am STYLE