Իլոն Մասկը եւ երգչուհի Գրեյմսը բաժանվել են

23:38   24 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը եւ կանադացի երգչուհի Գրեյմսը բաժանվել են երեք տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին գրում է Page Six-ը։

Մասկը պարբերականին տված հարցազրույցում ճշտել է, որ զույգը գտնվում է «կիսաբաժան» վիճակում եւ բացահայտել է դրա պատճառները:

Նա ընդգծել է, որ իրենք մնացել են լավ հարաբերությունների մեջ եւ շարունակում են համատեղ դաստիարակել մեկ տարեկան որդուն՝ X Æ A-XII-ին։

«Մենք բաժանվել ենք, բայց դեռ սիրում ենք միմյանց, հաճախ ենք հանդիպում եւ գտնվում ենք հիանալի հարաբերությունների մեջ», — ասել է Մասկը: Նա նշել է, որ դրա պատճառը զույգի հաճախակի բաժանումն է աշխատանքի պատճառով։



© NEWS.am STYLE