«Երբ մենք դատում ենք կնոջ մասին, մենք երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ Ադումյան

15:39   25 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Դերասանուհու մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա մեջբերել է Ժերալդին՝ գրելով․ «Երբ մենք դատում ենք կնոջ մասին, մենք երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»։

Ավելի վաղ հրապարակված նոր կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի, ուսը բաց երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, ընդգծված շպարով էր, իսկ կերպարը համադրել էր մեծ ականջօզերի հետ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Ի՞նչ եք կարծում, երբ նայում եք դատարկությանը»։



© NEWS.am STYLE