«Հայ ծնվելը ճակատագիր է... Սա Լռության տարեդարձ է: Ապրելու տարեդարձ...»․ Իննա Խոջամիրյան

11:39   25 սեպտեմբերի, 2021

Այսօր դերասանուհի Իննա Խոջամիրյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սպիտակ տարազ։ Նա մեղմ շպարով է, մազերը հավաքված են։ «Հայ ծնվելը ճակատագիր է...Կոփվելու, պայքարելու, անվերջ ընկնելու և ոտքի կանգնելու, համակերպվելու և լռելու ճակատագիր: Իսկ ես Այսօր «ծնվել եմ»...Կամ էլ վերածնվել...Եվ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս:

Սա Լռության տարեդարձ է:

Ապրելու տարեդարձ...

...Ես ապրում եմ, և դրա համար արդեն իսկ շնորհակալ եմ...!», - գրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իննան պատկերված էր լողավազանում։ «Զգա․․․»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE