Քիմ Քարդաշյանին մեղադրել են Քորթնիի եւ Մեգան Ֆոքսի կիսամերկ ֆոտոշարքի գաղափարի «գողության» մեջ

14:07   25 սեպտեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի եւ Մեգան Ֆոքսի մասնակցությամբ կրակոտ ֆոտոսեսիայի գաղափարը մեկ այլ ռեալիթի շոուի աստղից  գողանալու մեջ:

Basketball Wives շոուի մասնակից Դրայա Միշելն Instagram-ի իր էջում հրապարակել է երկու լուսանկար, որոնցում նա կեռաս է կերակրում մոդել Տանայ Հենրիին, երբ նրանք միասին հարմարավետ տեղավորվել են բազմոցին։Նրանք նույնպես ներքնազգեստ են կրում։

Լուսանկարներն ապշեցուցիչ նմանություն ունեն Skims-ի արշավի լուսանկարների հետ, որոնց վրա պատկերված են 42-ամյա Քորթնին եւ 35-ամյա Մեգանը: Քրիսթեն Նոել Քրոուլին, որը կիսվել է Միշելի հրապարակած նկարով, գրել է. «Սեւ կանայք միշտ առաջնային են, մի մոռացեք դրա մասին»:

Նշենք, որ 30-ամյա Քրոուլին ժամանակին եղել է 40-ամյա Քիմի մտերիմ ընկերուհին եւ 2019թ․-ին նույնիսկ ինքն է մասնակցել Skims արշավին։

Սակայն մոտավորապես 2020թ․-ի նոյեմբերին լուրեր տարածվեցին, որ Քրոուլին եւ Քիմը վիճել են:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE