«Էտալոն»․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը

14:41   25 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կերպարանք է ընդունել սպիտակ հագուստով․ վերնաշապիկ, տաբատ։ Դերասանուհին հավաքել է մազերը, նախապատվությունը տվել նվազագույն շպարին։ Հրապարակումը Մարջանը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել նրան․ «Էտալոն», «Նրբություն»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր հագուստ էր կրում։ Մարջան Ավետիսյանը հավաքել էր մազերն ու առանց դիմահարդարման էր։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE