«Մարդու անտարբերությունը խիստ վտանգավոր է». Մերի Մակարյան

22:32   25 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում հաղորդավարուհին կրում է սեւ գույնի, ուսը բաց հագուստ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են զարդերը։ «Մարդու անտարբերությունը խիստ վտանգավոր է(((( համաձայն ե՞ք», - հրապարակումն այսպես է մակագրել հաղորդավարուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մերին կրում էր բաց երանգի հուդի։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։



© NEWS.am STYLE