«Ձագուկներ»․ Անի Խաչիկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել

17:43   25 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանը կիսվել է ընտանեկան նոր կադրով։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է որդու՝ Տեսլայի հետ։ Լուսանկարում երեւում է նաեւ նրանց կատուն։ Անին առանց շպարի է։ Մայր եւ որդի ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ձագուկներ․․․ մեր փոքրիկ ընտանիքը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը լողազգեստ էր կրում։ Անին արձակել էր մազերն ու գրել․ «Ինձ միշտ ամառը չի հերիքել․․․ խրոնիկական կախում ունեմ ու ամեն տարի մի աշխարհ բան որ չեմ հասցնում անել, ասում եմ՝ լավ, էդ էլ մնաց մյուս տարի։ Էլ ո՞ւմ մոտ է այդպես»։



© NEWS.am STYLE