«Տրամադրության գույնը սպիտակ է»․ Ալինա Մարտիորսյանի հմայիչ կերպարը

18:51   25 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Ալինան կրում է սպիտակ գույնի բլուզ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում են ականջօղերը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Տրամադրության գույնը սպիտակ է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրում Ալինան մեղմ համբուրում էր ամուսնուն։ Ըստ արված նշման լուսանկարն արվել էր Հալիձորում։ Ամուսինները սպորտային հանդերձանքով էին։ Ալինա Մարտիրոսյանը կրում էր սեւ բլուզ, նույն գույնի տաբատ, դեղին մարզակոշիկներ։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE