Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը

15:02   25 սեպտեմբերի, 2021

Սառա Ջեսիկա Փարքերը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում մարմնավորում է լրագրող Քերի Բրեդշոուին, Instagram-ում արձագանքել է նկարահանման հրապարակի գործընկեր Ուիլի Գարսոնի մահվանը, որը խաղացել է Սթենֆորդ Բլեթչի կերպարում:

«Դա անտանելի էր։ Երբեմն լռությունը նույնպես հայտարարություն. [Հայտարարություն] կարեւորության մասին: Ցավի մասին: Ավելի քան 30 տարվա ընկերության կորստի մասշտաբի մասին: ... Ուիլի, ես կկարոտեմ քեզ», - գրել է Փարքերը։



© NEWS.am STYLE