Marvel-ը մտադիր է դատարանի միջոցով հասնել «Վրիժառուների» կերպարների լիակատար իրավունքներին

16:06   25 սեպտեմբերի, 2021

Marvel Entertainment ընկերությունը (պատկանում է Disney-ին) հույս ունի դատարանի միջոցով հասնել «Վրիժառուները» ֆրանշիզայի կերպարների լիակատար իրավատիրության: Այս մասին հայտնում է  The Hollywood Reporter ամսագիրը։

Նշվում է, որ ընկերությունը մի քանի հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի եւ Նյու Յորքի դատարաններ՝ ընդդեմ դերասան Սթեն Լիի եղբոր եւ Marvel-ի նախկին աշխատակից Լարի Լիբերերի, ինչպես նաեւ կոմիքսների ստեղծողների հարազատների՝  Երկաթե մարդու, Սարդ մարդու, Սեւ այրու եւ այլոց: Marvel-ը հայցում նշել է, որ այդ կերպարները աշխատել են վարձով պայմանագրով, ուստի ստեղծողները եւ նրանց ժառանգները չեն կարող նրանց հեղինակային իրավունքներ ներկայացնել:

Եթե Marvel-ը տանուլ տա հայցերը, ապա Disney-ը կարող է զգալի կորուստներ կրել։

The Hollywood Reporter-ի տվյալներով՝ կոմիքսների ստեղծողների մի քանի ժառանգներ արդեն ավելի վաղ խնդրագրեր են ներկայացրել Marvel-ի կերպարների հեղինակային իրավունքների վերականգնման մասին: Օգոստոսին գրող եւ նկարիչ Սթիվ Դիտկոյի հարազատները նման խնդրագիր են ներկայացրել՝ Սարդ մարդու հեղինակային իրավունքները վերականգնելու նպատակով։ Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Դիտկոյի ժառանգների, ապա Disney-ը ստիպված կլինի հրաժարվել կերպարի նկատմամբ իրավունքներից 2023 թվականի հունիսին:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE