Թոմ Քրուզն ու Հեյլի Էտվելը բաժանվել են

17:07   25 սեպտեմբերի, 2021

Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Թոմ Քրուզը սիրավեպ է սկսել «Առաքելություն.անիրագործելի է 7» ֆիլմի իր գործընկեր Հեյլի Էտվելի հետ։ Դերասանն ինքը այդ տեղեկությունը ոչ մի կերպ չի հաստատել, բայց սիրեցյալի հետ մի քանի անգամ հայտնվել է պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Իսկ այս տարվա հուլիսին նրանց նկատել են զբոսանավի վրա։ Բայց, կարծես, ծառայողական սիրավեպի վերջը եկել է։

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ իրենք շատ են մտերմացել ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 59-ամյա դերասանն ու 39-ամյա դերասանուհին պարզապես անբաժան էին։ «Մեկուսացումը եւ դրա հետ կապված բոլոր դժվարություններն էլ ավելի են մերձեցրել նրանց, եւ դրանք գրեթե անբաժան են եղել», — պատմել է Us Weekly-ի աղբյուրը:

Սակայն նախօրեին հայտնի է դարձել, որ նրանց հարաբերություններն ավարտվել են։ «Դա համատեղ նկարահանումների շատ լարված ժամանակաշրջան էր։ Նրանք իսկապես լավ հարաբերություններ ունեին, բայց երբ ֆիլմի նկարահանումները մոտենում էր ավարտին, նրանք որոշել են վերադառնալ ընկերությանը», - The Sun պարբերականին հայտնել է ինսայդերը։ Ակնհայտ է, որ ամբողջ խնդիրն ազատ ժամանակի բացակայության մեջ է. «Նրանք նկարահանումների շատ խիտ գրաֆիկ ունեն, իսկ Թոմը դեռ մի շարք այլ պարտավորություններ ունի։ Նրանք շատ ուրախ են միասին աշխատելու համար։ Տխուր է, սակայն նրանք լավ են հասկանում միմյանց», — հավելել է նա:

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE