«Ինչ արած»․ դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսով

16:29   25 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը հանդիսատեսին ծանոթ է տարբեր նախագծերից ու սերիալներից։ Դերասանուհին ակտիվ կերպով վարում է իր միկրոբլոգը․ լուսանկարվում է հետաքրքիր ֆոտոշարքերում, ներկայացնում է կադրեր ու տեսանյութեր առօրյայից, հանգստից, աշխատանքային պրոցեսից։ Ժաննան նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում երեւում է, որ դերասանուհին վարակվել է կորոնովիրուսով։ «Էէէէ, ասում եմ տեղ չի հասնում։ Հասավ, ինչ արած», - հրապարակումը մեկնաբանել է Ժաննան։

Նշենք, որ օրեր շարունակ նա ջերմում էր, ինչի մասին պարբերաբար կիսվել է իր հետեւորդների հետ։



© NEWS.am STYLE