«Ինձ այլեւս հետաքրքիր չէ». Լոբոդայի նախկին պրոդյուսերը բացատրել է շոու-բիզնեսից իր հեռանալը

22:04   25 սեպտեմբերի, 2021

Ուկրաինացի եւ ռուս պրոդյուսեր, կլիպմեյքեր եւ ռեժիսոր Նաթելա Կրապիվինան բացահայտել է շոու-բիզնեսից հեռանալու եւ երգչուհի Սվետլանա Լոբոդայի հետ համագործակցությունը դադարեցնելու մանրամասները: СТС հեռուստաալիքի «Кино в деталях» հաղորդման եթերում նա բացատրել է իր որոշումը՝ վերջակետ դնելով այդ թեմայի քննարկումներին: Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն։

Պրոդյուսերի խոսքով, նա պարզապես հոգնել է 11 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում, եւ անցած ամռանը ընդմիջում է վերցրել:

«Ինձ պարզապես այլեւս հետաքրքիր չէ պրոդյուսերություն անել, որովհետեւ դա խլում է քո ժամանակի 99%-ը։ Ես պատրաստ չեմ ալեւս այդպես ապրել», - բացատրել է Կրապիվինան։

Բայց միեւնույն ժամանակ նա չի կարող հեռանալ մասնագիտությունից. պրոդյուսերը ծրագրում է ստեղծել սեփական լեյբլը, որը նոր աստղեր ասպարեզ կբերի, արտիստների եւ կինոյի մենեջմենթ, թեեւ նրա վերջին ֆիլմերը հանդիսատեսը եւ քննադատները շատ բարձր գնահատականի չեն արժանացրել։

Չնայած, որ Սվետլանա Լոբոդայի մոտ Նաթելա Կրապիվինան չի պատրաստվում վերադառնալ, նրանք մտերիմ ընկերներ են մնացել։ 11 տարվա համագործակցության ընթացքում երգչուհին եւ պրոդյուսերը վստահելի հարաբերություններ են կառուցել:



© NEWS.am STYLE