«Ի՞նչ եք անում դուք, երբ ձեզ նեղացնում են»․ Արեւիկ Ուդումյան

21:41   25 սեպտեմբերի, 2021

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը կրում է կանաչ երանգի վերնաշապիկ-զգեստ, ինչը համադրել է արեւային ակնոցի, ինչպես նաեւ ոճային վզնոցի հետ։ «Իսկ ի՞նչ եք անում Դուք, երբ Ձեզ նեղացնում են», - գրել է նա, ապա հավելել «մտքեր» հեշթեգը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր դստեր՝ Նունեի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել էր փոքրիկին ու մեկնաբանություններում գրել էր․ «Արեւի վերջին ջերմացնող շողերն ու մենք։ Վերջին տաք օրերն են, անկախ ամեն ինչից փորձեք վայելել, թե չէ գիտեք՝ ձմեռն է գալիս»։

Գլխավոր լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE