«Ուղիղ պետք է նայենք իրականության աչքերին, չպիտի փախչենք, փախուստը վախկոտության հոմանիշն է…»․ Դիանա Գրիգորյան

13:37   26 սեպտեմբերի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով առօրյա հմայիչ կերպարում։

Իր Instagram-ում տեղադրված կադրում սցենարիստը կրում է ջինսե տաբատ, ինչը համադրել է սպիտակ բլուզի եւ երկնագույնի ու սպիտակի համադրությամբ վերնաշապիկի հետ։ Դիանայի մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Մի բան հստակ է, կյանքի, որ փուլում էլ, որ լինենք, այն պիտի իմաստավորենք, ուղիղ պետք է նայենք իրականության աչքերին, չպիտի փախչենք, փախուստը վախկոտության հոմանիշն է…»։

Օրերս տեղադրված կադրում սցենարիստը կրում էր սպիտակ բլուզ, հետաքրքիր նախշերով սպորտային կոստյում։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Դրանա Գրիգորյանը գրել էր․ «Բնության հետ ներդաշնակ...»։



© NEWS.am STYLE