«Գեղեցկուհի»․ Աստղիկ Սաֆարյանի ոճային լուքը

23:39   25 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աստղիկը կերպարանք է ընդունել նավի վրա, իսկ ետեւում ծովն է։ Երգչուհին կրում է կարմիր բլուզ, նույն երանգի վերնազգեստ, սպիտակ երանգի պատառոտված տաբատ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Աստղիկը կերպարը համադրել է աքսեսուարներով․ վզնոցներ, թեւնոց, արեւային ակնոց։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Լավ օրեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը վառ գույնի հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Լուսանկարը մեկնաբանված չէր։  



© NEWS.am STYLE