Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Էնթոնին ներկայացրել է իր նոր սիրելիին

23:08   25 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 23-ին Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը՝ երգիչ Մարկ Էնթոնին, ներկա է եղել Billboard Latin Music Awards 2021 մրցանակի հանձնման արարողությանը: Watsco Center արենայի կարմիր գորգուղուն 53-ամյա արտիստը ներկայացել է նոր ընկերուհու հետ: Իր հարաբերությունների կարգավիճակը զույգը ցույց է տվել նման դեպքերի համար սովորական եղանակով՝ Մարկը գրկել է գեղեցկուհուն եւ բռնել է նրա ձեռքը։ Իսկ որպեսզի ոչ ոք չկասկածի, նրանք քնքշորեն համբուրվել են տեսախցիկների առջեւ։

Մարկ Էնթոնիի զուգընկերուհու ինքնությունը գաղտնազերծել է նրա ոճաբան Ջեյմի Հարփերը։ Նա տեսանյութ է հրապարակել գորգուղուց եւ նշել կադրերում հայտնված բոլոր մարդկանց։ Մարկ Էնթոնիի նոր սիրելիի անունը Մադա Նիկոլա է: Նա հանրային անձ չէ, եւ սոցցանցերում նրա օգտահաշիվը փակ է։ Մադուի հետ Մարկի հայտնվելը նրա երկրպագուների եւ լրագրողների համար իսկական անակնկալ էր, քանի որ վերջին ժամանակներս արտիստը խուսափում էր անձնական կյանքի մասին խոսակցություններից եւ ոչ մի կերպ չէր բարձրացնում այդ թեման սոցիալական ցանցերում:

Աղբյուրը՝ Life.ru

Լուսանկարները՝ Instagram, gettyimages.com



© NEWS.am STYLE