Գիտեի՞ք արդյոք. «Մթնշաղ։ Նորալուսին». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

12:12   26 սեպտեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Քրիս Վայցի ՝ 2009թ.-ի « Մթնշաղ։ Նորալուսին» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.Ֆիլմը Ստեֆանի Մայերի համանուն վեպի էկրանավորումն է։

2.Առաջին մասի ռեժիսոր Քեթրին Հարդվիկը պետք է նկարահաներ նաև «Նորալուսին»-ը։ Սակայն «Summit Entertainment» - ի հետ տարաձայնությունների պատճառով նա ստիպված էր լքել նախագիծը, ուստի ռեժիսորի պաշտոնը զբաղեցնում է Քրիս Վայցը։

3.Երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ Ջեյքոբ Բլեքի դերակատարի՝ Թեյլոր Լոթների փոխարեն դերը կկատարի տարիքով ավելի մեծ դերասան։ Ջեյքոբի դերի համար դիտարկվել են և՛ Մայքլ Կոպոնը, և՛ Սթիվեն Սթրեյթը։Ի վերջո, Քրիս Վայցը որոշեց ոչինչ չփոխել։

4.Լինդսի Լոհանն ու Հիլարի Դաֆը ցանկացել են խաղալ «Նորալուսին»-ում, սակայն սյուժեում համապատասխան հերոսներ չեն գտնվել։

5.Բոլոր դերասանները, որոնք մարմնավորում են գայլեմարդ-քվիլեթների կերպարները, իրական հնդիկներ են։ Քասթինգի ժամանակ նրանցից յուրաքանչյուրը Քրիս Վայցին ներկայացրել է հատուկ փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց հնդկական ծագումը:

6.Մայքլ Շինը ֆիլմում մարմնավորել է Արոյին՝ վամպիրների աշխարհը վերահսկող Վոլտուրի գերդաստանի առաջնորդին: Զավեշտն այն է, որ «Այլ աշխարհ» ֆրանշիզայում Շինը կատարում էր Լուցիանի ՝ գայլեմարդերի առաջնորդի և վամպիրների երդվյալ թշնամիների դերը։

7.Հրապարակի դրվագի նկարահանման համար ներգրավվել են Մոնտեպուլչիանոյի ավելի քան 1300 բնակիչներ:

8.Հիմնական մոդելը Ջեյքոբի գայլն էր, մյուսները ստեղծվել են դրա հիման վրա։ Դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր գայլեմարդ ունի տարբերակիչ առանձնահատկություն, որը բնորոշ էր նրան մարմնավորող դերասանին։

9.Սկզբում ֆիլմի տևողությունը 3 ժամ էր։ Մոնտաժողները ստիպված են եղել կրճատել ֆիլմի տևողությունը մինչև 130 րոպե: Սակայն ոչ մի տեսարան չի անհետացել. դրանք միայն կրճատվել են։

10.Բելլայի ծննդյան տեսարանը նկարահանվել է Քրիսթեն Ստյուարտի ծննդյան օրը։

11.50 մլն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 709 մլն դոլար։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE