«Հետեւել են բրաուզերի պատմությանն ու լսել են հեռախոսազանգերը»․ Բրիթնի Սփիրսի անվտանգության նախկին աշխատակիցը պատմել է երգչուհուն հետեւելու մեթոդների մասին

10:14   26 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ալեքս Վլասովը պատմել է 13 տարի հոր խնամակալության ներքո երգչուհու կյանքի մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Արտիստուհու փաստաբանը սեպտեմբերի 22-ին դիմել է դատարան՝ խնդրելով անհապաղ հեռացնել նրա հորը՝ Ջեյմս Սփիրսին խնամակալությունից եւ նշանակել նոր ժամանակավոր խնամակալի՝ մինչեւ խնամակալության լրիվ վերացումը:

Վլասովի խոսքով՝ Սփիրսը եւ անվտանգության ընկերությունը, որոնք վարձվել էին Բրիթնիի պաշտպանության համար, ակտիվորեն հետեւել են, թե ու հետ է շփվում եւ գաղտնի ձայնագրություն են արել նրա ննջարանից, այդ թվում՝ նրա զրույցների մասին ընկերոջ եւ երեխաների հետ: Անվտանգության ծառայության նախկին աշխատակցի խոսքով՝ երգչուհու հեռախոսը մշտապես հսկողության տակ է եղել. նրա սմարթֆոնի iCloud հաշիվը հայելային արտացոլվել է iPad-ում, իսկ հետո՝ iPod-ում: Վլասովը ծածկագրել է Սփիրսի թվային հաղորդագրությունները եւ ուղարկել դրանք նրա հորն ու նախկին բիզնես-մենեջեր Ռոբին Գրինհիլին։ Նրանք կարողանում էին հետեւել բոլոր հաղորդագրությունները, FaceTime-ի զանգերը, նշումները, բրաուզերի պատմությունը եւ լուսանկարները։

NYT-ի տվյալներով՝ Վլասովը որպես ապացույց է ներկայացրել էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ եւ ձայնագրություններ: Տղամարդը նշել է, որ իրեն հավաստիացրել են, որ դիտարկման խիստ միջոցները պահանջվել են երգչուհու պաշտպանության համար, եւ որ ինքը ցանկացել է մնալ խնամակալության տակ:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE