Հայտնի է դարձել, որ ֆիլմերի վաղեմի ընկերներն ու գործընկերները «Այրել կարդալուց հետո» կինոնկարի թողարկումից 13 տարի անց կմիավորվեն առաջիկա նախագծի վրա աշխատելու համար, հաղորդում է PeopleTalk-ը:
Նախօրեին Hollywood Reporter պարբերականը հայտարարել էր, որ դերասանները կրկին հանդես կգան տանդեմու։ Ընկերները գլխավոր դերեր կկերտեն Ջոն Ուոթսի առաջիկա թրիլերում, որը նկարահանել է «Սարդ-մարդը. Վերադարձ տուն» ֆիլմը։ Ժապավենի մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնի չէ նույնիսկ անվանումը։ Ի դեպ, կարճ նկարագրությամբ պարզ է, որ Փիթն ու Քլունին կներկայանան «միայնակ գայլերի կերպարներով, որոնք նշանակված են նույն աշխատանքը կատարելու համար»։
Լուսանկաները՝ Christopher Polk/Getty Images for VH1/
Kevin Winter/Getty Images