«Ծովն ալեկոծվում է մեկ անգամ» դրաման «Կինոտավրում» լավագույն ֆիլմ է ճանաչվել

13:03   26 սեպտեմբերի, 2021

Նիկոլայ Խոմերիկի «Ծովն ալեկոծվում է մեկ անգամ» ֆիլմը ստացել է «Կինոտավրի» գլխավոր մրցանակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆիլմը կամ ընդունվում է, կամ ոչ։ Ես ուրախ եմ, որ դուք ընկալել եք այս ֆիլմի ասելիքը։ Իմ ու կնոջս կյանքի հիման վրա է այս պատմությունը հորինվել։ Շնորհակալություն», - ասել է Հոմերիկին՝ ստանալով մրցանակը։

Ֆիլմում դերերը կատարել են դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Բոդրով-կրտսերի դուստրը՝ Օլգան, որը մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, Վալերի Ստեպանովը, Յուլյա Աուգը եւ Անդրեյ Սմոլյակովը: Սյուժեի համաձայն, Բոդրովան եւ դերասան Վալերի Ստեպանովը խաղում են սիրահար զույգ:



© NEWS.am STYLE