«Ամենաթանկը, որ ունեմ․․․ թող քո կյանքում հաջորդող ծնունդներն անցնեն խաղաղ, լուսավոր, ինչպես դու ես»․ Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը մայրիկին

10:46   26 սեպտեմբերի, 2021

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում մայր ու դուստր կրում են սեւ հագուստ։ Հրապարակմանը կից դերասանուհին շնորհավորելով մայրիկի տարեդարձը՝ գրել է․ «Ամենաթանկը, որ ունեմ։ Շնորհավոր լինելդ, մամ։ Թող քո կյանքում հաջորդող ծնունդներն անցնեն խաղաղ, լուսավոր, ինչպես դու ես։ Իմ Աստվածատուր ուժ ունեցող մամա»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մարիամը սեւ տաբատ էր կրում եւ տոպ։ Մարիամը դրանք համադրել էր ոճային վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էր աքսեսուարը՝ գլխարկը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրունիկ», «կրակ ես»։



© NEWS.am STYLE