17:41 15 հոկտեմբերի, 2013Աննա Կուրնիկովա-Էնրիկե Իգլեսիաս զույգը 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է: Ըստ Olive press-ի, 32-ամյա Կուրնիկովան որոշել է այլեւս չսպասել 38-ամյա Իգլեսիասի ամուսնության առաջարկին:
Նրանց բաժանման մասին լուրեր տարածվել էին դեռեւս անցյալ շաբաթ:
Աննա Կուրնիկովան եւ Էնրիկե Իգլեսիասը ծանոթացել են 2002-ին, «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Մի քանի ամիս անց նրանք սկսեցին միասին ապրել:
Հիշեցնենք, որ Կուրնիկովան թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության կրկնակի հաղթող է:
Էնրիկե Իգլեսիասը մի քանի անգամ Grammy-ի, American Music Awards-ի, Billboard-ի, World Music-ի մրցանակակիր է դարձել: Նա թողարկել է ավելի քան 40 երգ եւ 9 ալբոմ, որոնք 227 անգամ ոսկե են ճանաչվել, 116 անգամ՝ պլատինե: Իսկ նրա ձայնասկավառակների վաճառքի թիվը շուրջ 100 միլիոն է:
