«Հեռու կեղծիքից…»․ Մանո Գրիգորյան

11:42   26 սեպտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Mano (@mano_grigoryan_official)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մանոն կրում է վառ կարմիր գույնի բլուզ ու տաբատ, սպիտակ վերարկու եւ նույն երանգի բարձրակրունկներ։ Նրա կերպարն ամբողջացնում են սեւ բերետը, արեւային ակնոցը եւ աքսեսուարները։ Հրապարակմանը կից երկու դուստրերի մայրիկը գրել է․ «Հեռու կեղծիքից…»։

Օրերս հրապարակված կադրերում Մանոն սեւ հագուստ էր կրում, ջինսե վերնազգեստ։ Պարուհին հավաքել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ «Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ․․․ Պետք է հասկանալ, որ ամեն բան ունի իր պատճառն ու հետեւանքը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE