«Երեք կյանք»․ մայրանալ պատրաստվող Մարտան՝ որդու հետ

12:37   26 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Մարտան, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, կերպարանք է ընդունել որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ ԱՄՆ-ում բնակվող Մարտան կրում է սպորտային կոստյում, մուգ գույնի վերնազգեստ, կիսաերկարաճիտներ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Հրաշք», «Ոճային», «Սեր եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Երգչուհին վագրային պրինտով հագուստ էր կրում։ Մարտան արձակել էր մազերը, գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները հիացել էին երգչուհու կերպարով ու նրան դրական խոսքեր գրել․ «Շատ սիրուն», «գեղեցիկ մայրիկ»։



© NEWS.am STYLE