«Գեղեցիկ ընտանիք»․ Սիրուն Մինասի եւ որդու լողափնյա լուսանկարները

15:43   26 սեպտեմբերի, 2021

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ծովափնյա հանգստի ժամանակ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկրորդ բալիկի ծնունդին սպասող Սիրունը պատկերված է որդու հետ։ Մայր ու որդի կերպարանք են ընդունել լողափին։ Վիրաբույժը կրում է տոպ եւ կիսատաբատ։ Նրա վարսերը հավաքված են, իսկ կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Սիրունի հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցիկ ընտանիք»։

Ավելի վաղ Սիրուննն  ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել։ Կադրերում Սիրունը պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Հաղորդավարուհին սոցիալական ցանցում նշել էր, որ կադրերն արվել են Եգիպտոսում։



© NEWS.am STYLE