«Երազանքս է ունենալ տուն նման տեսարանով»․ Շպռոտը՝ գիշերային քաղաքի ֆոնին

23:42   26 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գիշերային քաղաքի ֆոնին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ գույնի երեկոյան զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, բարձրակրունկներ։ Երգչուհու մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Սիրում եմ տեսարանը քաղաքի։ Երազանքս է ունենալ տուն նման տեսարանով։ Սուրճս խմեմ ու նայեմ հեռուն։ Մի տեսակ ուրիշ ձև ես շնչում էտ ժամանակ։ Նույնիսկ կարող է շունչդ պահես, որ պահը զգաս»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Շպռոտը սպիտակ, երկար զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, նախընտրել էր վառ շպար, շուրթերը ներկված էին կարմիրով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու երգչուհուն դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի», «ջրահարս»։



© NEWS.am STYLE