Մեգան Մարքլին շնորհավորում են երրորդ հղիության կապակցությամբ

16:17   26 սեպտեմբերի, 2021

40-ամյա դքսուհի Մեգան Մարքլին շնորհավորում են երրորդ հղիության կապակցությամբ։ Երկրպագուները կարծում են, որ արքայազն Հարին ու Մեգանը կրկին երեխա են սպասում։ Դրա համար առիթ են հանդիսացել նախկին դերասանուհու նոր լուսանկարները, որոնցում նա ներկայանում է կլորացած փորիկով։ Լուսանկարները հրապարակել է ամերիկյան Hello պարբերականը։ Դրանք կատարվել են այս օրերին Նյու Յորքում ընթացող Global Citizen Live միջոցառման ժամանակ:

Արքայազն Հարին կնոջ հետ ԱՄՆ-ի խոշորագույն քաղաք է ժամանել Կալիֆոռնիայից, որտեղ, իր հերթին, զույգը տեղափոխվել է Մեծ Բրիտանիայից: Նրանց ելույթը Global Citizen Live նվիրված էր կորոնավիրուսի պատվաստումների տեմպերի արագացմանն ըստ անհրաժեշտության։ Մեգան Մարքլը բեմում հայտնվել է ազատ ձեւվածքի սպիտակ զգեստով, որի ներքո որոշ ուշադիր հեռուստադիտողներ մի փոքր կլորացված փորիկ են տեսել: Հանդիսատեսը շշնջալ է․ միթե Սասեքսի դքսուհին, ով միայն այս տարվա հունիսին է դուստր ունեցել, կրկին երեխայի է սպասում։։

Մարքլը, սակայն, դեռ չի մեկնաբանում այդ լուրերը։ Նա հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված լրագրողների հարցերին։

Աղբյուրը՝ Экспресс газета

Լուսանկարները՝ GettyImages/instagram.com/hellomag



© NEWS.am STYLE