Օլյա Հակոբյանի աշնանային Street style-ը

21:35   26 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով աշնանային իր Street style-ը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Օլյա Հակոբյանը կերպարանք է ընդունել սեւ երանգի բլուզով, մուգ գույնի ջինսե տաբատով, ինչն էլ համադրել է սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Օլյա Հակոբյանը սպիտակ շապիկ էր կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Օլյան լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE