«Մի երազիր կյանքի մասին, ապրիր երազանքներդ»․ Իրինա Թովմասյան

19:48   26 սեպտեմբերի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել` հետեւորդներին ներկայանալով քնքուշ կերպարում։

Ինստագրամում հրապարակված կադրերում Իրինան կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Նա մեղմ ժպտում է։ Իսկ հրապարակմանը կից երիտասարդ մայրիկն անգլերեն լեզվով գրել է․ «Մի երազիր կյանքդ, ապրիր երազանքներով»։

«Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը»։ Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացումներն ու գործերը: Դրա շնորհիվ ձեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Ո՛չ միայն այն պատճառով, որ դուք աշխարհին նայելու եք նոր զգացմունքների և մտքերի պրիզմայից, այլև այն պատճառով, որ ներքին փոփոխությունները թույլ կտան անել այնպես, ինչպես դուք նախկինում չէիք անի՝ հենվելով նախկին ապրելակերպի վրա»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE