Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհուն շտապ հոսպիտալացրել են

16:15   27 սեպտեմբերի, 2021

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւային հոսպիտալացրել են մոսկվյան «կորոնավիրուսային» «Կոմունարկա» հիվանդանոց՝ կորոնավիրուսի եւ երիկամների վնասման կասկածանքով։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ COVID-19-ի թեստի արդյունքը, որն արվել է հիվանդանոցում, բացասական է։

Ու թեւ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում, պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ նա «ուժեղ սթրես» է ապրել։

Միեւնույն ժամանակ, Telegram-յան «Mash» ալիքը պնդում է, որ դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է մի քանի օր առաջ․ առաջացել է հազ, դժվարացել է շնչառությունը։ Բացի այդ՝ հեռուստահաղորդավարուհու մոտ բորբոքային փոփոխություններ են հայտնաբերվել, երիկամների վնասման նախնական ախտանշաններ, ինչը մեծացնում է բարդությունների զարգացման ռիսկը։



© NEWS.am STYLE