«Թող բոլորիդ աղոթքներն իր հետ լինեն». ընկերները՝ Հայկոյի առողջական վիճակի մասին (վիդեո)

15:09   27 սեպտեմբերի, 2021

Համացանցում տարածված լուրերը, թե երգիչ Հայկոն մահացել է, չեն համապաստխանում իրականությանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Կամո Սեյրանյանը` հայտնելով, որ իրենք գտնվում են հիվանդանոցում, որտեղ Հայկոն է բուժում է ստանում։ «Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դեպի դրական տեղաշարժ կա»,- տեսանյութում ասում է Սյուզան Մարգարյանը։

«Թող բոլորիդ աղոթքները լինեն իր հետ, ու ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Արսեն Գրիգորյանը։

Հայկոն հոսպիտալացվել է օրեր առաջ։ Սիրված ու տաղանդավոր երիաժիշտն առողջական խնդիրներ ունի կորոնավիրուսի հետ կապված։



© NEWS.am STYLE