«Այսօր լռելու օր է, վաղը պետք է լինի գործելու ժամանակը». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Արցախում նկարահանված ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը

17:13   27 սեպտեմբերի, 2021

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «2020-ի մոռացված ազգը» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը։ Այն նկարահանվել է Արցախում, երգչուհին ամբողջական ֆիլմը կներկայացնի դեկտեմբերին Դուբայում։

«Այսօր լռելու է … Իսկ վաղը պետք է լինի գործելու ժամանակը… Հնարավորությունների առավելագույն չափով… Ամեն մարդ պետք է իր սեփական չափերով հասկանա, թե ինչով կարող է օգտակար լինել իր երկրին:

Հպարտությամբ կարող եմ նշել, որ Արցախում նկարահանածս 1-ին ֆիլմից հետո 2-րդը նկարահանել եմ հեղինակավոր Global Citizen Forum-ի պատվերով: Ամբողջական ֆիլմը ներկայացվելու է դեկտեմբերին՝ Դուբայում:

Վստահաբար, սա եւս մեկ մեծ ու կարեւոր հարթակ է արցախյան հակամարտության իրական կողմն աշխարհին ներկայացնելու գործում:

View this post on Instagram

A post shared by Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)



Ի դեպ, շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ նշում Ղարաբաղ՝ Արցախի փոխարեն: Սա արված է միտումնավոր, քանի որ Հայաստանից դուրս հակամարտության մասին գիտեն հենց Ղարաբաղ անվանումով: Այդ ձեւով այն հասարակական ավելի մեծ հնչեղություն կստանա»,- գրել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE