Ալեքսանդր Շիրվինդտը լքում է սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

18:01   27 սեպտեմբերի, 2021

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը լքում է Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնի գեղերվեստական ղեկավարի պաշտոնը։ Դերասանն այդ մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ին՝ ի պատասխան թատրոնում ստեղծված իրավիճակը մեկնաբանելու խնդրանքի։  

«Քանի որ սահմանափակում, ամեն դեպքում, կա, 87 տարին հնարավոր չէ զրոյացել, ես շնորհակալ եմ բոլորին համբերատարության համար եւ լքում եմ պաշտոնս»,- նշել է ժողովրդական արտիստը։ Նա պարզաբանել է, որ արդեն իսկ դիմում է ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ։

Արտիստը նշել է, որ կցանկանար շարունակել համագործակցությունը թատրոնի հետ։ «Իհարկե, երազում եմ էլի հայտնվել հարազատ բեմում ուղղահայաց դիրքում, սակայն դա կախված է Աստծուց եւ հարազատ դեպարտամենտից, որը թատրոնի հետ իմ հետագա համագործակցության տարբերակներ է որոնում»,- ասել է Ալեքսանդր Շիրվինդտը։

 



© NEWS.am STYLE