«Ցավի դառնությունը սրտներումս՝ պիտի վերածնվենք ու կրկին բարձրանանք այս ավիրված ու մոխրացած վիճակից». Արմինկա

20:09   27 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան գրառում է կատարել Արցախյան 44-oրյա պատերազմի տարելիցին։ Նա նշել է՝ մենք այլեւս առաջվանը չենք լինելու այս ցավից հետո։

Խունկ ու աղոթք մեր նահատակներին,Աստծո ողորմությունն ու մխիթարությունը՝ նրանց սեւասիրտ մայրերին:

Ապաքինում ու վերադարձ դեպի լիարժեք կյանք՝մեր վիրավոր հերոսներին:

Գերիներին ու նրանց ծնողներին ծով համբերություն:

Մեր վիրավոր ու քայքայված հայրենիքին՝ սիրող ու պաշտպանող ժողովուրդ ու իշխանություն…

Մենք այլեւս առաջվանը չենք լինելու էս ցավից հետո: Բայց հենց էդ ցավի դառնությունը սրտներումս՝ պիտի վերածնվենք ու կրկին բարձրանանք էս ավիրված ու մոխրացած վիճակից»,- Ինստագրամյան էջում գրել է երգչուհին։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)



© NEWS.am STYLE