«Մեր ազգի պատմության ամենասարսափելի եւ ողբերգական օրերից մեկը, որը խլել է երիտասարդ տղաների մի ամբողջ սերնդի կյանքեր». Մարգարիտա Պոզոյան

23:15   27 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը հրապարակում է արել Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին։

«2020թ․-ի սեպտեմբերի 27-ն ինձ եւ բոլոր հայերի համար կմնա մեր ազգի պատմության ամենասարսափելի եւ ողբերգական օրերից մեկը, որը խլել է երիտասարդ, կյանքի ծարավ տղաների մի ամբողջ սերնդի կյանքեր։

View this post on Instagram

A post shared by МАРГАРИТА ПОЗОЯН (@pozoyan_official)

Աստված իմ, հանգստություն տուր նրանց hոգիներին։ Մեր սրտերում նրանք մշտապես մնան որպես հերոսներ, որոնք պայքարել են հանուն իրենց Հայրենիքի, իրենց տան։

Ոչ պատերազմին, ոչ արյունաբորությանը, ոչ շահին։

Այո, մարդկությանը։ Այո առաքինությանը։ Այո մտերիմի հանդեպ սիրուն։ Այո խաղաղությանը»,- գրել է Մարգարիտան։



© NEWS.am STYLE