«Բնությունն ու ես». Արմինկայի լուսանկարը

13:45   28 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, կապույտ շապիկ։ Արմինկան սպորտային կոշիկ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գլխաշոր, վզնոց, արեւային ակնոց։ «Բնությունն ու ես»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կոստյում էր կրում, կապույտ կոշիկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ալեքսի ծնունդից մնացած փուչիկն է: Որոշեցի անմահացնեմ», - հրապարակումը մեկնաբանել էր Արմինկան։

 



© NEWS.am STYLE