Դավիթ Մանուկյանը լքում է «Սառցե դարաշրջան» նախագիծը․բլոգերին շտապ վիրահատություն է հարկավոր

11:02   28 սեպտեմբերի, 2021

Հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանը դուրս է գալիս «Սառցե դարաշրջան» նախագծից։ Բլոգերը հերթական անգամ վնասել է ձեռքը։ Նրան վիրահատական շտապ միջամտություն է հարկավոր։

«Նախանցյալ օրը մարզման ընթացքում ձեռքս վեցերորդ անգամ դուրս է ընկել։ Ես առանց վիրակապի էի, քանի որ այլեւս չեմ կարողանում կրել այն, ազդում է նյարդերիս վրա։ Հիմա արդեն վիրահատություն է ծրագրվում, եւ, ցավոք, չեմ կարողանա մասնակցել նախագծին»,- իր միկրոբլոգում հայտնել է երաժիշտը։

Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ «սառցե դարաշրջան» նախագծում Մանուկյանի զուգընկերը կլինի գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան։

«Շատ եմ ցավում, որ ամեն ինչ այդպես ստացվեց։ Մինչեւ վերջին պահը հույս ունեինք, որ Դավան կկարողանա պարել սառույցին, սակայն, ցավոք, դա հնարավոր չէ։ Զուգընկերոջս շուտափույթ ապաքինում եմ ցանկանում մաղթել։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- իր միկրոբլոգում գրել է Ադելինան։

 



© NEWS.am STYLE