«Մաս-մաս կանեմ»․ Պրիգոժինը Վալերիայի պատճառով Շնուրովին ռինգ է հրավիրել

12:12   28 սեպտեմբերի, 2021

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը մարտի է հրավիրել «Լենինգրադ» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովին։ Տեսանյութը հրապարակվել է նրա Ինստագրամյան էջում։

«Սերգեյ, ես լսել եմ, որ դու իմ ընկերների շրջապատում ասել ես, թե պատրաստ ես ռինգում հանդիպել ինձ հետ։ Ես հաճույքով ընդունում եմ այդ մարտավիրահերը: Եվ կտեսնենք, թե մեզանից ով է իսկական տղամարդ։ Դու վարպետ ես համացանցում կանանց վիրավորելու։ Ռինգում՝ մեր ընկերների շրջապատում, մենք կկարողանանք ցույց տալ, թե ով ինչ է ի վիճակի։ Հույս ունեմ՝ տղամարդկությունդ կբավարարի ետ չկանգնել։ Իմ կնոջ համար ես քեզ մաս-մաս կանեմ, առհավետ»,- ասում է Պրիգոժինը։

View this post on Instagram

A post shared by iosif prigozhin (@prigozhin_iosif)

Հայտնիների միջեւ կոնֆլիկտը սկսվել է Վալերիայի եւ պրոդյուսերի հասցեին Շնուրովի բացասական արտահայտություններից հետո, որոնք բողոքել էին լոքդաունի ընթացքում արտիստների ծանր կյանքից։

Լուսանկարը՝ Vokrug TV



© NEWS.am STYLE