Արեւայրուք, ոճային զգեստ. Իջինի լուսանկարը

20:45   28 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իջինը միջին երկարության սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին հավաքել է մազերը, նախընտրել վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական է դարձրել սպիտակ պայուսակը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել նրան։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Իջինն արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Երբ շուտով ծննդյանդ օրն է։ Քանի՞ տարեկանի տեսք ունեմ։ 40-ից բարձր խնդրում եմ չգրել»,- մեկնաբանություններում կատակել էր Իջինը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Շքեղ եք»։



© NEWS.am STYLE