Ժաննա Բուտուլյանը՝ սպորտային կերպարում

16:47   28 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ ու շապիկ է կրում, որոնք համադրել է սեւ վերնազգեստի հետ։ Ժաննան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջական է դարձրել սպորտային կոշիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ժաննան կանաչ գույնի լողազգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու հրապարակումը չէր մեկնաբանել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել դերասանուհուն․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE