Միշտ ոճային. Մերի Երեմյանի լուսանկարը

21:42   28 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մերին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով տոպի հետ։ Դերասանուհին արձակել է գանգուր մազերն ու նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Մեկնաբանություններում մերին մեջբերել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծ Գեթսբի» վեպի վերջաբանը. «Նա հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից։ Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբացենք...Եվ մի գեղեցիկ առավոտ...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին բաց գույնի շորտ էր կրում եւ վերնաշապիկ, որոնք համադրել էր վառ տոպի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերը, նախւընտրել էր բնական դիմահարդարում, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE