Ոճային հագուստ, գեղեցիկ բնապատկեր. Անելյա Գուբրյանի լուսանկարը

19:49   28 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անելյան պատկերված է քաղաքային գեղեցիկ տեսարանի ֆոնին։ Անելյան ջինսե տաբատ է կրում, վերնաշապիկ, որը համադրել է կապույտ պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին շորտ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Անելյան նախապատվություն էր տվել սպորտային կոշիկին։ Դերասանուհին հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Ամսագրի էջի գեղեցիկ աղջիկ»։



© NEWS.am STYLE